1950 դիտում
13:53 15-07-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զգուշանալ հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից
Հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ:
Մանրէները և քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետևանքով, աէրոզոլներ շնչելու, լողավազանների, տաք վաննաների թերապիայի ժամանակ, շատրվանների, լճերի, գետերի կամ օվկիանոսների վարակված ջրի հետ կոնտակտի դեպքում: Վտանգը և ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ավելի հաճախ արձանագրվում է փորլուծություն:
Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ, այդ թվում ջրով գործոնով պայմանավորված հիվանդությունների տարածման և դեպքերի քանակի վրա, ինչը մի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները տաք եղանակին ջրային միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի:
Մանրէներն արագ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է):
Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` կոչ ենք անում զգուշանալ հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
12:44 05-09-2023
Հանգստի և ժամանցի վայրերը շարունակում են ֆիզիկապես անմատչելի մնալ. Բաթոյանն առաջարկ է ներկայացրել ՇՄՆ-ին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են