211652_close_icon

Զինչենկոն կարող է տեղափոխվել «Արսենալ»

views-count1293 դիտում article-date 18:30 27-05-2022
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է փոխել ակումբը։

Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», հայտնում է Armsport.am-ը։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Միկել Արտետային դուր է գալիս այն փաստը, որ Զինչենկոն կարող է խաղալ տարբեր դիրքերում, սակայն վերջինիս ավելի շատ պատրաստվում է օգտագործել կիսապաշտպանությունում։

Հիշեցնենք, որ Արտետան Զինչենկոյի հետ աշխատել է այն ժամանակ, երբ աշխատում էր Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում։ Լոնդոնյան գրանդի շարքերը կարող է համալրել նաև «քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

Նմանատիպ նյութեր