«Հայասան» վաղուց ապահովել էր իր տեղն առաջին հորիզոնականում և երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կանանց Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում Գյումրին ներկայացնող «Հայասան» սեփական հարկի տակ 20 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը:
Սենիկ Առաքելյանի գլխավորած թիմը 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում ու վաստակած 48 միավորով ավարտեց մրցաշրջանը:
Վերջին խաղից հետո նորընծա չեմպիոնները ստացան իրենց հասանելիք չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները:
«Հայասան» վաղուց ապահովել էր իր տեղն առաջին հորիզոնականում եւ երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն: Անցկացրած 16 խաղում «Հայասան» խփել է 130, բաց է թողել ընդամենը 3 գոլ:
«Հայասան» կրկին ներկայացնելու է Հայատանը կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ անցած տարի «Հայասան» իր նորամուտն էր նշել կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Թիմն անցկացրեց երկու հանդիպում՝ մրցելով բելգիական «Անդերլեխտի» (3:0) եւ Մոնտենեգրոյի «Բրեզնիցայի» հետ (3:2):
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի