Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև մարզադաշտի տոմսարկղում
Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումը կկայանա հունիսի 4-ին և կմեկնարկի ժամը 17:00-ին:
Տոմսերի արժեքը հետևյալն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս՝ ներկայացնելով անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
Տոմսերն առցանց ձեռք բերելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: