Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել»,- գրել է խոսնակը։
Նա կոչ է արել հանրությանը սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։