211652_close_icon
views-count1523 դիտում article-date 12:29 20-05-2022

«ԱՄՆ դեսպանն անելիք չունի Հայաստանում». «Դիմադրության» շարժումը «Մարիոթ» հյուրանոցի դիմաց է. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք այսօր երթով հասել էին ՀՀ նախագահի նստավայր, երթը շարունակել են մինչեւ Հանրապետության հրապարակ, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը:: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանները շղթա են կազմել հյուրանոցի դիմաց: Ցուցարարները վանկարկում են՝ «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:

«Մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այս իշխանության հեռացումն է։ Սա հայրենիքի համար պայքար է»,-հայտարարեց ՀՀԿ-ական Հայկ Դերձյանը։ Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է համախմբում, ինչը, ըստ նրա, հնարավոր չէ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք հոգնելու այս պայքարից, գաղափարից ոչ ոք չի հոգնում։ Մենք  մեր երկրի, հայրենիքի համար ենք կռիվ տալիս»,-ասաց Դերձյանը:

«Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի». այս վանկարկումներով են ընդդիմադիրները շարունակում իրենց ակցիան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր