211652_close_icon
views-count39995 դիտում article-date 11:07 19-05-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. օդանավակայան մեկնելիս Mercedes-ը բախվել է ճանապարհի կողմնակում կայանված «06»-ին, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 3-ը տեղում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանի կողմից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել  հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները Զվարթնոց օդանավակայան մեկնելիս են եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր