211652_close_icon
views-count4348 դիտում article-date 13:30 18-05-2022

«Այս օրենքի հետ ամենաշատ խնդիր ունեցողներն այսօր փողոցում են եւ ինչ-որ անհասկանալի բաների դեմ են պայքարում»․ Արփի Դավոյան. aravot.am

«Սա ամենաշատ քննարկված օրենքներից է։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչերն այստեղ չեն, նրանցից շատերը, կարծում եմ, այս օրենքի շահառուներից են»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, երբ քննարկվում էր ապօրինի ծագման գույքի մասին օրենքում փոփոխության նախագիծը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, հայտնում է aravot.am-ը։

«Այս օրենքի հետ կապված ամենաշատ խնդիր ունեցող մարդիկ այսօր փողոցում են եւ ինչ-որ անհասկանալի բաների դեմ են պայքարում։ Որոշ մարդկանց, որոնք ասում էինք, թե օր ու արեւ մեզ չեն տալու, հորդորում եմ այսպիսի օրենքների հետ կապված քննարկումներ անել եւ հասկանալ, թե ովքեր են փողոցում։ Կարծում եմ, որ գործադիրի մեր գործընկերները եւս կուզեին այս օրենքի փոփոխությունները քննարկել որոշ մարդկանց ներկայությամբ, որպեսզի հարցերը վեր հանվեին, տեսնեինք, թե ինչ գործ ունեն այդ մարդիկ փողոցում»,-հավելեց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր