211652_close_icon
views-count2744 դիտում article-date 17:06 26-11-2020

Համաձայն չեմ, թե պարտված իշխանությունը պետք է հեռանա․ իշխանությունն ունի անելիք և պետք է շարունակի այս գործընթացը. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Ես չեմ համարում, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա, և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հետպատերազմական իրավիճակում դա կլինի անպատասխանատվություն, և չի կարող Կառավարությունը հրաժարական տալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/26/Arpi-davoyan/3453583?fbclid=IwAR3p-zw-Jb9v0pEqN7ErTqvc1aJNK3MZz-5-gnkhWHe851X3-UqRgG468Ag]Tert.am[/url]-ը։ Հարցին՝ ինչո՞ւ չեն գնում հանրաքվեի հասկանալու համար հանրային տրամադրությունները իշխանության նկատմամբ, Դավոյանը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք գերիների, անհետ կորածների հարց, բազմաթիվ անտուն քաղաքացիներ, այս ամենի ֆոնին պատկերացնո՞ւմ եք, գալիս են ինչ-որ մարդիկ, ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»: Ի պատասխան հարցի՝ քաղաքական և ռազմական իշխանությունը պարտվե՞լ է, թե ոչ, նա ասաց, որ Հայաստանն է պարտվել: Ճշտող հարցին էլ, թե պարտվածն ի՞նչ պիտի անի, Դավոյանն արձագանքեց, թե նայած ով ինչպես է ուզում մեկնաբանել: Դիտարկմանն էլ, թե մարդիկ ասում են՝ պարտված իշխանությունը չի կարող այլևս լինել իշխանություն, Դավոյանն արձագանքեց, որ ինքը համաձայն չէ: «Իշխանությունն ունի անելիք և պետք է շարունակի այս գործընթացը այնքան ժամանակ, մինչև հասկանա իր գործողությունները: Մենք ունենք միջազգային պարտավորություններ, բանակցություններ, սահմանների հարց և այստեղ անընդհատ ասել՝ իշխանությունը պետք է հեռանա, դա տրամաբանական չէ»,- շեշտեց նա: Հարցին, թե ինչպես են այսքանից հետո փողոց դուրս գալիս, Դավոյանը պատասխանեց, որ շատ հանգիստ փողոց է դուրս գալիս: Մեկ այլ ճշտող հարցի էլ՝ հողեր հանձնելուց հետո, ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը նայում ժողովրդի աչքերին, նա արձագանքեց. «Որևէ մեկը հող չի հանձնել, այդ թեզերը՝ հող հանձնողի, դավաճանի վերջացրեք, պատերազմ է տեղի ունեցել: Մենք բոլորս կորուստ ենք ունեցել, բայց օգտագործել այդ ամենը, ես սխալ եմ համարում»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/26/Arpi-davoyan/3453583?fbclid=IwAR3p-zw-Jb9v0pEqN7ErTqvc1aJNK3MZz-5-gnkhWHe851X3-UqRgG468Ag]սկբնաղբյուր[/url] կայքում Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր