Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացավ ծաղկանոցների ձևավորման ընթացքին
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ծաղկանոցների և կանաչապատ տարածքների ձևավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Խորենացի փողոցի կանաչապատ հատվածներում:
«Նեցուկ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ծաղկանոցների ձևավորման նպատակով կտնկվեն և կխնամվեն շուրջ 40 000 ծաղկատեսակներ:
Բացի այդ, կանաչապատ տարածքների բարեկարգման և ձևավորման նպատակով համայնքապետարանը գնել է շուրջ 200 դեկորատիվ նշանակության ծառատեսականեր, այդ թվում՝ 25 տուա տեսակի մշտադալար ծառեր:
Կոչ ենք անում ազգաբնակչությանը խնամքով վերաբերվել ծաղկանոցներին: