Փաշինյանը ծանոթացավ Գանձակի կենտրոնական հրապարակի և Բաղրամյան փողոցի նորոգման ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի կենտրոնական հրապարակի և Բաղրամյան փողոցի նորոգման աշխատանքներին:
Նորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը ծանոթացավ նաև համայնքի բնակիչների խնդիրներին: Նա նաև նշեց, որ փողոցի և հրապարակի նորոգման աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է նաև համապատասխան գծանշումներ կատարել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: