211652_close_icon
views-count25048 դիտում article-date 10:41 17-05-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Mercedes Sprinter-ը, BMW-ն էլ հետո բախվել է կայանված մեկ այլ Mercedes-ի ուBMW-ի, կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Գրիգ» մարկետի դիմաց, բախվել են Սիփանիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վահե Խ-ի վարած BMW X5 և Գայ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Կ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև BMW-ն բախվել է նշված մարկետի մոտ կայանված, Սիփանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Ժիրայր Գ-ի վարած Mercedes մակնիշի և Սիս գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վալերի Ա-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենաներին։ 

Վթարի հետևանքով Mercedes Sprinter-ի վարորդ Կարեն Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել եննաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր