211652_close_icon

Խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

views-count969 դիտում article-date 13:56 15-05-2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ։

Նշենք, որ մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին։

«Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն ամրագրված են մեր Սահմանադրությամբ... Մեր ազգային օրենսդրությամբ որդեգրված է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետական հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու սկզբունքային մոտեցումը։ Ուստի, պատահական չէ, որ մայիսի 15-ը մեր օրենսդրությամբ ևս նախատեսված է որպես Ընտանիքի օր»,–գրել է նա։

Գրիգորյանի խոսքով` մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, բռնության դեպքերից մինչև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությունը։
Նա վստահ է, որ պետական քաղաքականությունները պետք է միտված լինի իրական խնդիրների ախտորոշմանն ու մտածված լուծումների ներդրմանը՝ լավագույնս օգտագործելով հասարակության բոլոր անդամների ջանքերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր