slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Իրավունքի՝ նման բացահայտ բռնաբարություն չեմ տեսել․ փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի գործով որոշման մասին
211652_close_icon

Իրավունքի՝ նման բացահայտ բռնաբարություն չեմ տեսել․ փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի գործով որոշման մասին

views-count2505 դիտում article-date 14:44 12-05-2022
Գերասիմ Վարդանյանի դեպքն առաջինը չէ, երբ դատարանը որոշում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետո նախաքննական մարմինը որոշում է աստղաբաշխական գումարի չափով գրավ կիրառել, որից հետո կրկին դիմում է դատարան, որտեղ տեղի է ունենում «սխալների ուղղում» ու մարդը կալանավորվում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ապօրինություններ ու մարդու իրավունքի խայտառակ ոտնահարումներ ես շատ եմ տեսել, միշտ բարձրաձայնել, միշտ պայքարել եմ դրա դեմ։ Բայց իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից` 2000 թվականից, նման բան չեմ լսել ինձնից շատ առաջ աշխատող իրավաբաններից։ Չկան իրավաբանական տերմիններ, որ կարող են այս երևույթը բնութագրել, քանի որ սա պարզապես սանձարձակ լկտիություն է։


Հ.Գ. Երևի թե չեմ զարմանում, որ ներկա ռեժիմի օրոք այս ամենը կարող է իրականություն լինել, բայց շարունակում եմ միամտորեն զարմանալ մեր նախկին շատ ընկերների վրա, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են Հայաստանում իրավունքի գերակայության ու օրինականության հաստատման համար, բայց այսօր տեղավորվել են կամ տեղավորվում են ինչ-որ բառադի պաշտոնների ու լռում են։ Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին։

Ի՞նչ ասել նրանց, ես չգիտեմ, երևի հայելու մեջ նայում են, իրենք իրենց ասում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր