211652_close_icon
views-count2321 դիտում article-date 13:29 11-05-2022

Լոռու մարզպետը պարգևատրեց երկամյա երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր՝ մայիսի 11-ին, ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: Այս տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

-Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև՝ մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով, - ասաց Ա. Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշեց, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նա ևս իր գոհունակության խոսքերն ուղղեց մարզպետին ուշադրության և գնահատանքի համար: Հիշեցնենք, որ երկամյա Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր