Լոռու մարզպետը պարգևատրեց լավագույն շախմատիստներին
Ավարտվեց 8-18 տարիքային խմբում Լոռու մարզի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը:
Մրցաշարի հաղթողները մասնակցելու են հանրապետական առաջնությանը: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած 10 պատանի շախմատիստներին մեդալ և մարզպետի շնորհավորագիր հանձնեց Մինաս Սայադյանը:
Իսկ առաջնության հաղթողներ Քրիստինե Սմբատյանին, Դավիթ Գասպարյանին, Սարգիս Սարգսյանին, Հովհաննես Կարապետյանին, Գրիկ Թադևոսյանին ֆեդերացիայի նախագահի շնորհավորագիր և գավաթ հանձնեց մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ բոլորին հաջողություն մաղթելով հանրապետական գալիք առաջնությունում: