211652_close_icon
views-count779 դիտում article-date 19:54 10-05-2022

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ:

Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ:

Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Նմանատիպ նյութեր