2544 դիտում
13:55 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Նիդերլանդների Թագավորություն:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

Նմանատիպ նյութեր
806 դիտում
19:54 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ
2674 դիտում
19:59 19-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ
970 դիտում
18:45 06-02-2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ
Այս բաժնից
913 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1600 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1453 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ