Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր» պանթեոն. լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ վարչապետին. News.am
News.am-ը գրում է. «Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:
Ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, առավել եւս մոտենալ վարչապետին:
«Եռաբլուր» պանթեոնում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել»