211652_close_icon
views-count6199 դիտում article-date 23:58 07-05-2022

«Եթե թույլատրելի է դագաղ տեղադրելը կենդանի մարդու տան շքամուտքի դիմաց՝ թույլատրելի է նաեւ նկար այրելը կամ նկարը հավի կամ խոզի վրա կպցնելը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 1990-ականներից է դիտարկում խաղաղ հավաքների իրավունքի իրականացումը, իսկ 2008-ից սկսյալ՝ իրականացնում է համակարգված մշտադիտարկում:

Եվ ահա այս պատկառելի փորձն ունենալով՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հնչեցրեց հետեւյալ գնահատականը. «Խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում ուղղակի ոտնահարված է: Այսպիսի վիճակ, երբ ոչ թե առանձին դեպքեր են, այլ համատարած են խախտումները…

Խաղաղ հավաքների իրավունքի մեջ կան շատ կարեւոր չափանիշներ՝ օրինակ, ոստիկանության ներկայությունը որքա՞ն պետք է լինի՝ համեմատած հավաքի մասնակիցների հետ: Ոստիկանական այսպիսի չափազանցված ներկայություն՝ նույնիսկ փոքր հավաքների ժամանակ, երբեւէ Հայաստանում չի եղել»: Մեր դիտարկմանը՝ սակայն վերջին հավաքների ընթացքում ոչ արցունքաբեր գազ է կիրառվել, ոչ ջրցան մեքենաներ կամ այլ հատուկ միջոցներ, պրն Իշխանյանն արձագանքեց. «Բայց կոպիտ ուժ է կիրառվել»:

Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը հավելեց. «Քանակն այնպիսի ահռելի է («Սարսափազդու»,- լրացրեց Ավետիք Իշխանյանը.-Ա. Ի.), որ արցունքաբեր գազին հերթ չի հասնում: Ամեն ցուցարարին բաժին է հասնում 5-6 ոստիկան»:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր