211652_close_icon
views-count4565 դիտում article-date 23:20 07-05-2022

ՔԿ-ն հադրութցի ցուցարարին ձերբակալել է՝ հիմնավորելով, որ մշտական բնակության վայր չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today

Օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնկաից Դավիթ Ավագյանը: Որպես ձերբակալման հիմք ոստիկանությունը նշել է այն հանգամանքը, որ վերջինս չունի բնակության մշտական հասցե, այն ինչ Դավիթը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է տունն ու տեղափոխվել Երևան: Իր խնամքին են երեք անչափահաս որդիները, հայտնում է Yerevan.Today-ը:

Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով: Դավիթի փաստաբան Մհեր Հակոբյանը նշեց, որևէ հիմնավորում չի բերվում, թե կոնկրետ ինչ է արել իր պաշտպանյալը, ում է վիրավորել, ինչի համար: Փաստաբանի խոսքով՝ դա արվում է հատուկ, ակցիայի մասնակիցներին մեկուսացնելու և մյուսներին վախեցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր