211652_close_icon
views-count1971 դիտում article-date 18:37 07-05-2022

Սոթքում վիրավորվածը հանքավայրի 35-ամյա հորատողն է․ նրա վիճակը կայուն է. News.am

Սոթքի հանքավայրում այս պահին աշխատանքները դադարեցված ենք, աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցներ պարբերաբար հնչել են երեկ եւ այսօր ցերեկը»,- նշեց Գրիգորյանը։

Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ՝ կրակոցների արդյունքում վիրավորածը քաղաքացին հանքավայրի 35-ամյա հորատողն է։

«Նա այս պահին վիրահատվում է ռազմական հոսպիտալում։ Բարեբախտաբար, միայն ձախ թեւն է վնասվել, ներքին օրգանները չեն վնասվել։ Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր