5152 դիտում
10:04 06-05-2022
Պապիկյանի «կադրերն» ու Ջալալ Հարությունյանը պարգեւավճար են ստացել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ներքաղաքական կյանքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, անորոշ է երկրի ապագան, իսկ քաղաքացին մնացել է սոցիալտնտեսական խնդիրների բեռի տակ` «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Պաշտպանության նախարարությունն էլի պարգեւավճարներ է շռայլում: Գտել են հարմար պահը` հերթական պարգեւավճարները մեջ-մեջ անելու համար:
Այսպիսով՝ աշխատանքային գործունեության ընթացքում աչքի ընկնելու համար ՊՆ որոշ աշխատակիցներին տարվա առաջին եռամսյակի արդյունքների համաձայն խրախուսելու նպատակով` մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգեւատրում են ստացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականները, օգնականները, որոշ վարչության պետեր եւ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը:
Այո, ինչպես նկատեցիք, այս շարքում չկան սահմանին կանգնած սպաներ, զորամասերի հրամանատարներ: Ավելին` նախարարության կուլիսներում շշուկներ են պտտվում, որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք ընդամենը վերջերս են պաշտոնի նշանակվել եւ պարգեւատրման են արժանացել ոչ թե աշխատանքային գործունեության մեջ աչքի ընկնելու, այլ Սուրեն Պապիկյանի «բերած կադրը» լինելու համար:
Ի դեպ, նշենք, որ պարգեւավճար ստացած պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է առնվազն 400 հազարից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի պարգեւավճարը եւս 400 հազար եւ ավելի է: Իսկ նախարարության ստորին օղակները, որոնք տքնաջան աշխատանք են իրականացնում, նույնիսկ կես դրույքաչափով պարգեւավճարի չեն արժանացել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9963 դիտում
11:20 02-07-2020
Իմացի՜ր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10 000 $ պարգեւավճար է ստացել. Աշոտյան
1462 դիտում
12:20 01-10-2023
Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են