211652_close_icon
views-count3095 դիտում article-date 22:46 05-05-2022

Ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»․ Արսեն Ջուլֆալակյան. aravot.am

aravot.am-ը գրում է. «Մեզ բոլորիս խաբել են․ համընդհանուր էյֆորիայի տակ ուղղակի ուշադիր չենք եղել, թե ում բերանից են հնչում նույնիսկ ամենաճիշտ թեզերը»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Նա վստահեցրեց՝ այդ ամենը սուտ էր ու շարունակեց․ «Խաբում են Արցախի հարցում, տարածքային ամբողջականության պահպանման հարցում, թռիչքաձև տնտեսության ապահովման հարցում, առողջապահության հարցում․ բոլորս գիտենք Քովիդի դեմ պայքարը։ Խաբել են նույնիսկ իրենց սիրած ասֆալտի թեմայով։

Շրջեք ՀՀ տարածքով ու տեսեք՝ իրենց չարչրկված թեման»։ Արսեն Ջուլֆալակյանը խոստովանեց․ «Խաբել են ինձ՝ անձամբ, երբ խնդրում էին միանալ նրանց և մասնակցել պետականաշինության կարևոր գործին, վերցնել ինձ վրա, կառուցել հզոր, ուժեղ մեր երազանքների Հայաստանը։ Ես ու իմ նման հայրենասեր մարդիկ, որոնք ժամանակին հավատացին և փորձեցին օգնել այդ պետականաշինությանը, միայն գեղեցիկ փաթեթավորում էր նրանց համար, տակից իրենք անում էին իրենց ազգակործան քաղաքականությունը։ Այսօր ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր