211652_close_icon
views-count4990 դիտում article-date 13:00 01-03-2020

Ապացուցված չէ, որ կարանտինը աշխատող գործիք է և որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից դա խորհուրդ չի տրվում. այդպես էլ պետք է լիներ. Արսեն Թորոսյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/03/01/Torosyan/3224418]Tert.am[/url]-ը գրում է. Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածումը կանխարգելելու համապատասխանում են բոլոր չափանիշներին և թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու օդանավով իրանից ժամանած քաղաքացիներին կարանտին չի հայտարարվել, Արսեն Թորոսյանը նշեց. «Ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է և որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ դա կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, այսինքն, հենց այդպես էլ պետք է լիներ»: Նախարարի խոսքով՝ Թեհրանից օդանավով ժամանածները՝ թե՛ ուղևորները, թե՛ անձնակազմը կրել են դիմակներ, իսկ ՀՀ-ում ունեցել են օդանավակայանից դուրս գալու առանձին ուղի: «Նրանք պրակտիկորեն որևէ մեկի հետ չեն շփվել և վտանգ շատ քիչ են ներկայացրել իրենց կողքի մարդկանց համար: Նորից միազգային ռեկոմենդացիաների համաձայն, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որևէ անձ անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, որովհետև ես ասացի, որ պրակտիկորեն դա որևէ կերպ չի արտահայտվում այս պահին: Խորհուրդ է տրվում դրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ և իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչը այս պահին կատարվում է»,- հայտնեց նա: Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ բացի կորոնավիրոսով վարակված քաղաքացուց մեկուսացվել են ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, ինչպես նաև շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց: «Դրանից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում գտնվող: Ավելին, եթե կնոջ մոտ վիրուսի բացակայությունն ենք նայում, կարող ենք ենթադրել, որ շատ քիչ է հավանականությունն այլ անձանց վարակելու: Սակայն, չբացառելով դա մենք բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ»,- նշեց առողջապահության նախարարը:

Նմանատիպ նյութեր