1349 դիտում
10:13 05-05-2022
Միջազգային ֆորումին ՀՀ-ից հրավիրված էր միայն TETChange կրիպտոընկերությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է համաշխարհային կրիպտոհամայնքի ամենախոշոր ֆորումներից մեկը՝ Blockchain Life 2022 Moscow-ն: Հայաստանից հեղինակավոր այդ հավաքին մասնակցելու հրավեր ստացել էր մեկ կազմակերպություն՝ TETChange-ը:
Հատկանշական է, որ կրիպտոշուկայում նկատվող համաշխարհային ակտիվության ֆոնին փոքր երկրներում ստեղծվում է տնտեսության զարգացման իրական հնարավորություն: Վառ օրինակ է այն, որ մեր հարեւան Վրաստանում արդեն իսկ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորողների պիոներների դերը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ:
Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2022թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց, դա իր հետեւից կբերի նաեւ լրացուցիչ ներդրումներ:
Իրականում կրիպտոարժույթներով փոխանցումների քանակն ամբողջ աշխարհում աճում է, քանզի բանկերը սկսել են շատ խստացնել փոխանցումների պայմանները՝ հաճախ լուրջ խնդիրներ առաջացնելով գործարարների համար, ինչն էլ մարդկանց մղում է դեպի նշված ոլորտ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1488 դիտում
22:59 31-07-2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին՝ որպես գլխավոր դասախոս
1074 դիտում
11:28 13-08-2014
Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին
760 դիտում
18:36 27-05-2015
Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին
Այս բաժնից
859 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»