211652_close_icon
views-count1290 դիտում article-date 11:28 13-08-2014

Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում ակտիվ երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանը։ Համաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիվ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին։ Միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։ Մեր պատվիրակության անդամները քննարկումների ընթացքում ներկայացնում են նշված ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները։ Օգոստոսի 12-ին «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցել է թեմատիկ քննարկումներին և պատասխանել երիտասարդների հարցերին։

Նմանատիպ նյութեր