Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական քառօրյա այցով Սանկտ Պետերբուրգում է՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին մասնակցելու նպատակով:
«Եվրասիական ինտեգրացիա. Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց» թեմայով այսօրվա համաժողովին ելույթ է ունեցել Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Նա անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում այս համատեքստում տեղի ունեցող զարգացումներին և նշել, որ սկսվել է ընդլայնման ակտիվ գործընթաց երկու ուղղությամբ՝ աշխարհագրական՝ ընդլայնելով տնտեսական տարածության ֆիզիկական սահմանները, և բովանդակային՝ ստեղծելով իրավական հիմք՝ տնտեսական ընդհանուր տարածությունում համագործակցելու նպատակով:
Անդարադառնալով գործարար միջավայրին առնչվող մտահոգություններին՝ Վիգեն Քոչարյանը նշել է, որ նոր կարգավորումներ մտցնելու արդյունքում պետք է մինիմումի հասցվեն բիզնեսին ծանրաբեռնող երևույթները: