211652_close_icon
views-count114350 դիտում article-date 16:21 04-05-2022

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Սանահին-Ալավերդի հատվածում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծի երթևեկելի գոտում հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ։ 

Դասակի հրամանատարը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատարն ու ավագ տեսուչ Արման Սուքիասյանը, ինչպես նաև ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։ 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դ. Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայությոնւ են կատարել և տարածքը սահմանազատել են պարեկները։ 

Ոստիիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ 

Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ 

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 34-ամյա Նելլի Գ-ն էր։ 

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր