211652_close_icon
views-count699 դիտում article-date 18:54 03-05-2022

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներին

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին,Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։

Ոստիկանության հատուկ վաշտը շրջափակեց ուսապարկերով լի տարածքը։ Մասնակիցները ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց։

Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց Արաբկիրի բաժին` ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։

Ուսապարկերով ակցիայի նպատակն էր, ԱԺ պատգամորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր