211652_close_icon
views-count1263 դիտում article-date 14:56 03-05-2022

ԱԺ-ի դիմաց անցկացվում է «ուսապարկերի ակցիա»

Այս պահին Բաղրամյան պողոտայում` Ազգային Ժողովի շենքի դիմաց իրականացվում է «Ուսապարկների» ակցիան, հայտնում է Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկներ այլևս չլինեն»,-նշել է ակցիայի մասնակից, 5165 շարժման համախոհ Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ԱԺ դիմաց են բերել ուսապարկեր, որոնց վրա ամրացված են ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները։ Մասնակիցներն ուսապարկերը նետեցին գետնին։

«Լրիվ ճիշտ է, ուսապարկերը պետք  է լինեն ոստիկանների ոտքերի տակ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր