211652_close_icon
views-count3680 դիտում article-date 10:19 20-11-2021

Մեզ անհրաժեշտ է այնպիսի կրթություն, որը կբացառի ուսապարկերի և կոկորդիլոսների հեգեմոնիան․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հազար անգամ ասել եմ և կասեմ, որ Արցախը, Սյունիքը, Արծվաշենը, սահմանները, Ճակատենը, Կութը, «ադրբեջանական» անկլավները, Փաշինյան Նիկոլը, ուսապարկերը և, նույնիսկ կոկորդիլոսը սկսվում են մանկապարտեզից, դպրոցական օրագրից, բուհից: 

Արցախյան առաջին պատերազմում մենք կրթությամբ հաղթեցինք, քանզի խորհրդային կրթությունը գրեթե բացառում էր ուսապարկերի ու կոկորդիլոսների հեգեմոնիան:

Ինչու՞ եմ դա ասում: 

Ուրեմն, դեկտեմբերին ԵՊՀ-ն պետք է ռեկտոր ընտրի: Ընտրությունը կանխորոշված է: Այն կրելու է ձևական բնույթ, քանզի հոգաբարձուների խորհուրդն իշխանությունն է ձևավորել: Կընտրվի Հովհաննիսյան Հովհաննեսը: Արդեն ձևավորվել է «ընտրության» սցենար: Ընտրությունը լեգիտիմացնելու համար կառաջադրվեն ևս երկու թեկնածու: «Անհաշտ պայքարում», ձայների ջախջախիչ մեծամասնությամբ կընտրվի իշխանական թեկնածուն:

Այժմ կասեք, թե դրա ժամանակը չէ: Կսխալվեք, քանզի եթե ռեկտոր ընտրվի նշված անձը, ապա ոչ միայն կշարունակվի ուսապարկերի և կոկորդիլոսների հեգեմոնիան, այլև հետագայում Արցախին, Արծվաշենին, Ճակատենին, Կութին և անկլավներին կավելանան այլ արցախներ, արծվաշեններ և ճակատեններ: Ինչո՞ւ: Որովհետև կրթության ոլորտում կշարունակվի ուսապարկերի և կոկորդիլոսների հեգեմոնիան: Շրջանակը փակվեց:

Այսքանը բոլորս լավ հասկանում ենք: Հասկանալով հանդերձ, դեմը չենք առնում: Ինչու՞: Որովհետև ժամանակին մենք չենք բացառել ուսապարկերի ու կոկորդիլոսների հեգեմոնիան և այժմ զբաղվում ենք դրա արգասիքների վերացմամբ: Ժամանակ չենք գտնում Մայր բուհով զբաղվելու համար, մոռանալով, որ հաղթելու համար մեզ կրթություն է անհրաժեշտ: Այնպիսի կրթություն, որը կբացառի ուսապարկերի և կոկորդիլոսների հեգեմոնիան: 
Շրջանակը կրկին փակվեց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր