211652_close_icon

Որ ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը․ «Փաստ»

views-count1160 դիտում article-date 10:22 03-05-2022
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին երկու օրերին իշխանության վերին օղակներից զանգահարում են բոլոր կրթական հաստատությունների ղեկավարներին ու խստիվ արգելում, որ ոլորտի ներկայացուցիչները որևէ միտինգի մասնակցեն: Ու չնայած մի քանի բուհեր շտապեցին հայտարարել, թե իբր դասերն ընթանում են բնականոն հունով, այդուամենայնիվ, դասախոսներից և ուսանողներից շատերը միացել են դիմադրության շարժմանը, ինչի մասին էին վկայում բուհերի դատարկ լսարանները: Մենք օրվա ընթացքում տեղեկություններ էինք նաև ստանում, որ բազմաթիվ դասախոսներ պայմանավորվել են ուսանողների հետ՝ հեռավար անցկացնել դասերը, որպեսզի ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը:

Ի դեպ, երեկ հայտարարություն տարածեցին տարբեր բուհերի դասախոսներ՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական ներդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը»,- նշված է հայտարարության մեջ: Երեկ օրվա ավարտին հայտարարությանը միացել էին հարյուրից ավելի դասախոսներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր