3296 դիտում
17:33 10-10-2018
Բարեխիղճ սպառողը չպետք է տուժի. Վեոլիա Ջուր
Գործունեության առաջին իսկ օրերից Վեոլիա Ջուր ՓԲԸ կարեւորագույն խնդիրներից մեկը հանդիսացել է ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարը:
Այս մերժելի երեւույթը մեզանում տասնամյակների պատմություն ունի ու պայմանավորված է տարբեր պատճառներով. ոռոգման ջրի բացակայություն կամ անբավարարություն, սպառողների ոչ բավարար իրավագիտակցություն ու քաղաքացիական դիրքորոշում, տեղեկացվածության պակաս՝ ջրի կարեւորության եւ ջրամատակարարման համակարգի աշխատանքի վերաբերյալ, կամ ուղղակի հանցավոր պահվածք՝ սեփական շահից ելնելով:
Դրանով պայմանավորված, ջրօգտագործման կարգի խախտման ձեւերն էլ տարբեր են, ճանապարհներն էլ: Ընդ որում, ամեն անցած ժամանակաշրջան իր «ձեռագիրն» է թողել իրավիճակի վրա, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դրանց վերացման գործում: Այստեղ դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը. սպառողների ագրեսիվ պահվածքը, ստուգողներին բնակարան ներս չթողնելը, ապօրինությունները թաքցնելը, օրենսդրության պահանջը յուրովի մեկնաբանելը …
Այնուամենայնիվ, պայքարն այս ուղղությամբ շարունակվում է, արդյունքներն էլ խոսուն են:
Այսպես, անցած ժամանակահատվածում Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել են տարաբնույթ 5483 խախտում:
Դրանցից 3368-ը ապօրինի ջրագծեր են: Եւս 314-ը ջրազրկման խախտման դեպք է, երբ պաշտոնապես ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին: Նման 1800 դեպք էլ արձանագրվել է, կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ:
Ինչ վերաբերում է ջրաչափերի «գլխին խաղ խաղալուն». պոկված կնիք, ասեղով կանգնեցված պտուտակ, նվազեցված ցուցմունք եւ այլն, ապա դրանք 3850-ն են եղել, եւ Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ:
Այս ընթացքում քանիցս ԶԼՄ-ներին ներկայացվել է տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ, հանրությանը ցուցադրվել է Ջրաչափերի լաբորատորիայի աշխատանքը, կազմակերպվել են շրջայցեր լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաեւ հեռուստահաղորդումներ: Նաեւ ասվել է ներդրումային ծրագրերի մասին, հրապարակվել են հաղորդագրություններ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ, որպես ապօրինությունների դեմ պայքարի թերեւս ամենաարդյունավետ միջոցի:
Արվում է հնարավորինս այս գործում աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար: Քանզի խնդիրը ոչ միայն ապօրինի օգտագործված ջուրն է ու չհավաքագրված գումարները, այլեւ սոցիալական արդարության սկզբունքի պահպանությունը: Թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում, եւ անկախ սպառողի կարգավիճակից ու սոցիալական դրությունից: Հանուն ընկերության 550 հազար ակտիվ բաժանորդների՝ մատուցվող ծառայություններից հավասարաչափ օգտվելու իրավունքի ապահովման:
[img]http://st0.shamshyan.com/editor/0667284001539178054753703.jpg[/img]
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
16:16 05-02-2014
Սպառողը միշտ չէ, որ իրավացի է, անգամ եթե բողոքում է. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը
3365 դիտում
18:20 12-09-2017
Ճամբարակում վթարը վերացվեց և տնտեսվեց վայրկյանում 2 խմ ջուր` ի աչքալուսանք տեղի բնակիչների. Վեոլիա Ջուր
Այս բաժնից
436 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1924 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին