4354 դիտում
09:58 03-05-2022
Ուկրաինացիները ջրով հեղեղում են մի գյուղ` կասեցնելու համար ռուսական առաջխաղացումը դեպի Կիև․ «Ամերիկայի ձայն»
Անօդաչու թռչող սարքերից կատարված կադրերը ցույց են տալիս Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող ներխուժման դաժան հետեւանքներն ու ավերածությունները: Ամբողջ երկրում, ուղղափառ Զատկին հաջորդող կիրակի օրը ուկրաինացիներն այցելում են գերեզմաններ՝ հիշելու իրենց մահացածներին: Այս տարի գերեզմանոցներ այցն ուներ աննախադեպ մեծ ծավալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միացյալ Նահանգների գլխավորությամբ արեւմտյան երկրները խոստացել են անսասան աջակցություն Ուկրաինային ռուս զավթիչների դեմ այս գոյամարտում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որն ԱՄՆ-ում համարվում է նախագահից հետո երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, այցելել է Կիև, հանդիպել նախագահ Զելենսկիին:
Կիրակի օրը, ելույթ ունենալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում, Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան ասել է, որ դա երկու երկրների միջեւ ամուր կապի ցայտուն ցուցանիշ է: ‘’Մենք զգում ենք և գիտենք, որ ամերիկացիները մեր եղբայրներն ու քույրերն են հանուն ժողովրդավարության եւ հանուն ազատության մեր պայքարում’’, ասել է դեսպանը:
Փելոսիի ղեկավարած պատվիրակությունն այնուհետև մեկնել է Լեհաստան, որտեղ նա ներկայացրել է ուկրաինական դիմադրությունը ֆինանսավորելու Ջո Բայդենի կոչը:
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին պատասխանելով՝ Նենսի Փելոսին հիշեցրել է, որ բացի արդեն առաքված 13 միլիարդ դոլարից, նախատեսվում է միայն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացնել եւս 33 միլիարդ դոլարի աջակցոիւթյուն:
Գումարի մեծ մասն ուղղվել է ուկրաինացիներին զինելու համար: Ինչպես փորձագետներն են ասում, ռազմական նպատակներով հավելյալ օգնությունը պետք է տրամադրվի առանց ժամանակ կորցնելու: Չէ որ դեռեւս դժվարին մարտեր են սպասվում ուկրաինացիներին, որոնք ջրով հեղեղել են Կիևից հյուսիս գտնվող մի գյուղ, արգելափակելու համար ռուսական բանակի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք: Տեղի բնակիչներն ասում են, որ իրենք կողմ են եղել այդ քայլին, հանուն մայրաքաղաքի պաշտպանության:
Ինչ վերաբերում է նավահանգստային Մարիուպոլ քաղաքում պաշարված հազարավոր մարդկանց, ապա, ինչպես հաղորդվում է, ռուս անջատողականների վերահսկողության ներքո այստեղից դուրս են գալիս քաղաքացիական անձինք: Իսկ մի քանի օր առաջ հրապարակված տեսանյութում երեւում էր, թե ինչպես են պաշարված գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները երգում Ուկրաինայի օրհներգը:

Նմանատիպ նյութեր
9885 դիտում
10:09 22-03-2022
Ուկրաինացիները տպավորիչ կարողություններ են ցուցաբերում՝ պաշտպանելու իրենց քաղաքները․ Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»
1759 դիտում
09:53 23-04-2022
Ուկրաինացիները օրինակ են ծառայել, որը շատ կարևոր է․ Էն Էփլբաում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»