9888 դիտում
10:09 22-03-2022
Ուկրաինացիները տպավորիչ կարողություններ են ցուցաբերում՝ պաշտպանելու իրենց քաղաքները․ Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայի զինված ուժերը, ինչպես նաև քաղաքացիական անձինք շարունակում են խափանել ռուսական բանակի գործողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Ակնհայտ է, որ ուկրաինացիները դիմադրությունը դադարեցնելու և ռուսական բանակի վրա հարձակումները դանդաղեցնելու նշաններ ցույց չեն տալիս»,- ասել է պաշտոնյան։ «Ուկրաինացիները տպավորիչ կարողություններ են ցուցաբերում՝ պաշտպանելու իրենց քաղաքներն ու համաքաղաքացիներին», - ասել է նա:
«Նրանք օգտվում են տրամադրված օգնությունից։ Այն ունի կարճ պահպանման ժամկետ: Նկատի ունեմ, որ օգնությունը փոոխանցվում է ուկրաինացիներին, և նրանք անմիջապես օգտվում են դրանից»,- ասել է պաշտոնյան։
Նա նաև բարձր է գնահատել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը։
«Նրանք շատ հմուտ են, շատ պրոֆեսիոնալ են այն հարցում, թե ինչպես, երբ և որտեղ կիրառել ՀՕՊ համակարգեր… Ուկրաինայի զինված ուժերը հնարամիտ են՝ փորձելով կանխել ռուսական բանակի գերակայությունը Ուկրաինայի երկնքում: Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի օդային տարածքը վիճարկվում է»,- ասել է պաշտոնյան։
Ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը, ըստ ԱՄՆ-ի, ավելի քան 1100 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Ռուսական բանակը շարունակում է հրթիռային և հրետանային կրակի ենթարկել ուկրաինական քաղաքները։
Հաղորդվում է, որ որոշ ռուսական ստորաբաժանումներ բարոյական խնդիրներ ունեն: Ռուս զինվորականների թույլ կողմերից է նախաձեռնության բացակայությունը, հատկապես կրտսեր հրամանատարների շրջանում, ասել է ամերիկացի պաշտոնյան։
Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը բախվում է ճշգրիտ կառավարվող զինամթերքի պակասի հետ։ Սա է պատճառներից մեկը, որ «չկառավարվող ռումբերն» ավելի ու ավելի շատ են օգտագործվում, ասել է պաշտոնյան։
«Մենք նաև տեսանք, թե ինչպես որոշ ճշգրիտ կառավարվող զինամթերք չաշխատեց ռուսական բանակում։ Դրանք կա՛մ անհնար էր արձակել, կա՛մ չեն խոցել թիրախը, կա՛մ չեն պայթել հարվածից»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:
Ռուս պաշտոնյաները պնդում են, որ մարտի 18-ին «Կինժալ» հիպերձայնային հրթիռները հարվածել են Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում գտնվող զինամթերքի պահեստը։ Ուկրաինայում դա հերքեցին և հայտարարեցին, որ հրթիռները խոցել են երկրի արևելքում գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի պահեստը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները չեն կարողացել հաստատել կամ հերքել այս պնդումները: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմական տեսանկյունից անիմաստ է հիպերձայնային հրթիռի արձակումը, եթե առկա է ճշգրիտ կառավարվող զինամթերք։

Նմանատիպ նյութեր
1759 դիտում
09:53 23-04-2022
Ուկրաինացիները օրինակ են ծառայել, որը շատ կարևոր է․ Էն Էփլբաում․ «Ամերիկայի ձայն»
4354 դիտում
09:58 03-05-2022
Ուկրաինացիները ջրով հեղեղում են մի գյուղ` կասեցնելու համար ռուսական առաջխաղացումը դեպի Կիև․ «Ամերիկայի ձայն»
1066 դիտում
09:51 28-06-2023
Ուկրաինացիները թույլ հույսեր են կապում «Վագների» խռովության հետ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»