211652_close_icon
views-count27064 դիտում article-date 09:41 03-05-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում. պարեկների և հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում կրակը մեծ մասշտաբներ չընդգրկեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները տնկարանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից, այնուհետև՝ թիվ 4  հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված տնկարանում որպես պահակակետ շահագործվող վագոն-տնակում։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր