Երևանում անհնազանդության ակցիաներ են․ ուղիղ. Tert.am
Վաղ առավոտյան, ինչպես հայտարարալ էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան, հայտնում է Tert.am-ը։
Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, ընդդիմության ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, գիշերել այնտեղ։