211652_close_icon
views-count2812 դիտում article-date 17:43 01-05-2022

Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, մնալու ենք այստեղ, վաղը սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօրվանից Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած իրենք չեն լքելու այդ տարածքը, հայտնում է Tert.am-ը:

«Ասում էիք՝ տո՞ւն ենք գնալու, ասում էինք՝ կգա պահը, և կմնանք, այսօր այդ օրն է, մնում ենք, այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Ուրեմն այսօր այստեղ կմնանք, կտեղադրենք վրաններ, իսկ վաղը 8։30–ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ դա իշխանազավթում չէ, այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացում։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկարգություններ չեն անելու, հավաքվածներին կոչ արեց վեճի չբռնվել հակառակ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ, իսկ երիտասարդներին հորդորեց վաղվանից գործադուլ ու դասադուլ սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում
 

Նա նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր