211652_close_icon
views-count1236 դիտում article-date 21:03 01-05-2022

Մենք գալու եւ վերականգնելու ենք մարտունակ եւ ուժեղ բանակը. Տիգրան Աբրահամյան. News.am

Մենք գալու եւ վերականգնելու ենք մարտունակ եւ ուժեղ բանակը, մեր արժանապատվությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հայտնում է News.am-ը:

«Մեզ բոլորիս ձգտում են համոզել, թե իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք, ասյտեղ հավաքվածները պատերազմի: Մենք հարցնում ենք` ինչ եք անում դուք, որպեսզի ապահովեք Հայաստանի եւ Արցախի խաղաղությունը, ոչ մի բան չեն անում: Իսկ ավելի ճիշտ անում են, բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Արցախի հանձումն են պայմանավորվում, այսինքն կարճ ասած դա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է, իսկ ինչ ենք ասում մենք` ծաղաղության ապահովման կարչեւոր երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն  է: Հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, մեզ ասում են` դուք ձգտում եք պատերազմի, մենք` խաղաղության: Մեր տարածշրջանում խաղաղության երաշխիքը եղել է մարտունակ եւ եւ ուժեղ բանակը: Մենք գալու եւ  վերականգնելու ենք մարտունակ եւ ուժեղ բանակը, մեր արժանապատվությունը եւ մենք սա անելու ենք` ոչ թե նոր պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար»,-ասաց նա:

Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները մտածում են` Արցախը հանձնեն եւ հարցերը լուծեն, սակայն դրանից հետո Ադրբեջանը պահանջելու է Սյունիքը եւ Երեւանը:

Նմանատիպ նյութեր