Ժամանակակից և մարտունակ բանակը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հիմնական գրավականը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան․ «Ժամանակակից եւ մարտունակ բանակը շարունակում է մնալ Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության եւ առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձեւավորելու հիմնական գրավականը»: