211652_close_icon
views-count3305 դիտում article-date 18:52 01-05-2022

Ինչպե՞ս էր ստացվել, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն պատերազմից հետո խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին. «Պատիվ ունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Նիկոլը խոսում է այն մասին, որ պետք է իջեցնել նշաձողը Արցախի հարցում: Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը պատերազմից հետո խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այս մասին մայիսի մեկին Ֆրանսիայի հրապարակում իրականացվող խոշոր հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, հայտնում է Tert.am-ը:

«Դա նշանակում է, որ կա՛մ մեր երկիրը գտնվում է ավելի վատ վիճակում, քան պատերազմից հետո, կա՛մ դու, Նիկո՛լ, ցանկանում ես իջեցնել նշաձողը: Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է. Նիկո՛լ, դու պետք է հեռանաս: Կոչ եմ անում քաղաքացիներին միանալու հանրահավաքին: Դուք կերտում եք երկրի ապագան: Այդ ապագայում դավաճանները տեղ չունեն: Նիկոլը դավաճան է:

Այլեւս չեմ ցանկանում երկրիս այսպես կոչված՝ իշխանություններին տրիբունայից բացատրել, որ Սյունիքը Հայաստան է»,- ասել է Մամիջանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր