«Դիմադրության» շարժման անդամները 4 տարբեր մարզերից երթով հասնում են Երևան. Ուղիղ
News.am-ը գրում է. Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից` Իջեւանից, Տիգրանաշենից, Սարդարապատից եւ Բաշ Ապարանից, Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով մեկնարկած երթը հասնում է Երեւանի մատույցներ:
Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երթով կշարժվեն Երեւանի Ֆրանսիայի հարապարակ, որտեղ էլ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաքը: