1216 դիտում
20:10 28-04-2022
ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում
ՀայՓոստը բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումնիրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիրտնօրեն Հայկ Կարապետյանը.- «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ էական է մեր աշխատանքի համար: Երթուղիները 8-ից հասցնելով մինչև 13-ի՝փոստի առաքման արագությունըավելանում է 50 տոկոսով. մենք ստանում ենք շատ մեծ դրական արդյունք, որն անշուշտ կգոհացնի Երևանի մեր պահանջկոտ հաճախորդներին»:
«Մեր հաճախորդների հետադարձ կապի և առաջարկների շնորհիվ մենք հնարավորինս բարելավում ենք ՀայՓոստի ծառայությունների մատուցման արագությունը: ՀայՓոստը շարժվում է կյանքի ռիթմին համընթաց՝ ստեղծելով հնարավորություն առաքանիներ ուղարկել և ստանալ հարմար և մոտ բաժանմունքից հենց նույն օրը»,- նշում է ՀայՓոստի փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է մարզերում նույն ծրագրի իրականացմանը, ապա ՀայՓոստում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ըստ Հայկ Կարապետյանի՝ տեխնիկական որոշակի վերազինում կատարելուց հետո փոստը մարզեր կհասնի հաջորդ օրը:
Նշենք, որ 12:00-ից հետո Երևանի տարածքում առաքանին ուղարկելու դեպքում, փոստային բաժանմուքնից կարող եք ստանալ հաջորդ աշխատանքային օրը:
***
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Նմանատիպ նյութեր
61344 դիտում
15:18 31-05-2021
Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»