Ոստիականության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լուսանկար է հրապարակել Արշակունյաց պողոտայում խաղաղ բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանների կողմից բաժիններ տարված «Հայրենիք» կուսակցության երիտասարդների հետ ու գրել.
«Էս սերնդին հաղթել չի լինի: Ոստիականության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում, նրանք արդեն հաղթել են, նրանք ունենալու են հզոր Հայաստան և հզոր Արցախ»։
Նշենք, որ բերման ենթարկելիս էլ ակցիայի մասնակիցներն ի պատասխան ոստիկանների գործողությունների այս երգն էին կատարում։ Ոստիկանության բաժին տարվածների թվում է նաև Արթուր Վանեցյանի ավագ որդին։