1943 դիտում
22:56 23-09-2014
«Զարթնիր լաո...» մարզային փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա Ներքին Սասնաշեն համայնքում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում անցկացնում է ազգագրական երգի և պարի համույթների մարզային «Զարթնիր լաո...» փառատոնը, որի նպատակն է աջակցել մարզի պարային խմբերին, անհատ կատարողներին, ակտիվացնել համայնքների մշակութային կյանքը՝ ներգրավելով երիտասարդ սերնդին:
Միջոցառումներն անցկացվում են Նոր Արթիկ, Սասունիկ և Ներքին Սասնաշեն համայնքներում, որտեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած՝ եղեռնից փրկվածների ժառանգները, ովքեր պահպանում են ազգային մշակութային ավանդույթները:
«Զարթնիր լաո...» փառատոնի նախապատրաստական փուլում այցելություններ են կազմակերպվել մարզի համայնքներ. անցկացվել են նախնական լսումներ, հավաքագրվել են փառատոնի մասնակից անհատ կատարողներ և պարային համույթներ:
Երգի փառատոնն անցկացվել է ս. թ. սեպտեմբերի 6-ին Նոր Արթիկ համայնքում, որին մասնակցել են 28 անհատ կատարողներ և մեկ երգչախումբ: Միջոցառումից առաջ մասնակիցները Թաթուլ գյուղում ծաղկեպսակ են դրել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:
Սեպտեմբերի 17-ին Սասունիկ համայնքում տեղի է ունեցել ազգագրական պարի փառատոնը, որին մասնակցել են Արագածոտնի մարզի 10 պարային խմբեր:
Փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա ս. թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00–ին, Ներքին Սասնաշեն համայնքում:
Նմանատիպ նյութեր
5629 դիտում
17:26 28-04-2022
Ոստիականության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում. Կոչուբաև
1663 դիտում
14:37 26-05-2022
«Զարթնիր լաո հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ եւ հանրահավաք կանցկացվի
1129 դիտում
15:56 07-05-2021
Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը