211652_close_icon
views-count3684 դիտում article-date 14:07 28-04-2022

Անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Նիկոլ Փաշինյան

Ցանկացած խնդրի, որ մենք այսօր առնչվում ենք լինի այս շենքում, այս շենքից դուրս, յուրաքանչուր գյուղում, այգիներում, ֆերմաններում, փոքր ու միջին ձեռնարկություններում, ամենուր, դա վերաբերում է կրթության ոլորտին: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկացած թերություն, որ այսօր տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ սկսած անվտանգությունից, դիվանագիտությունից, պետական կառավարումից, ամեն տեղ, ինչ բաց տեսնում ենք, եթե այդ բացի հետեւից գնանք, կտեսնենք, որ կրթության խնդրին ենք առնչվում: Սա հարցերի հարցն է: Այսինքն կա կրթություն եւ կան մնացած հարցերը:

Մեր ընկալմամբ կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որեւէ բուհով, բայց դպրոցական կրթությունից առաջացած բացերը կարող է հետագայում հնարավոր չլինի լրացնել: Մենք լրջագույն խնդիր ունենք: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձեւով վերադառնում է մեր հանրություն:

Անգրագիտությունն արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Մենք այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից առաջնայիններից մեկը եղել է ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը: Մենք արձանագրել ենք, որ այսօր կան ուսուցիչներ, որ ստանում են ամսական 30 հազար դրամ աշխատավարձ: Մաքսիմումն էլ ստանում են 150-170 հազար դրամ աշխատավարձ: Այս հարցը միշտ եղել է մեր օրակարգում»,-հայտարարեց վարչապետը:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար, եթե դրան ավելանան կամավոր ատեստավորման հավելավճարները եւ տարակարգերից եկող վճարը, աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր