3829 դիտում
15:03 26-04-2022
Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները օրվա հրամայականն են, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյան
Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես գիտեք Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակում (պոլիկլինիկաներ) խնդիրները շատ են, բազմաշերտ և կուտակված:
Շատ հաճախ առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է հիվանդանոցային օղակի գերծանրաբեռնմանը:
Հայտնի փաստ է, որ կանխարգելումը հնարավորություն է տալիս խուսափել հիվանդության ծանր և ցավալի ընթացքից, ինչպես նաև էապես ավելի ծախսարդյունավետ է թե´ քաղաքացու գրպանի, թե´ պետական միջոցների ծախսման տեսանկյունից:
Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ եմ եղել ոլորտի խնդիրների վերհանման, դրանցից ելնելով` առաջնահերթություններ սահմանելու և լուծման ուղիներ որոնելու աշխատանքներին:
Հարկ եմ համարում նշել, որ մեր թիմն ունի բավարար քաղաքական կամք, կադրային ներուժ և անհրաժեշտ ֆինանսական գործիքակազմ վերոնշյալ հարցերին հավուր պատշաճի լուծումներ տալու համար:
Հավելեմ, որ այս թեմայով քննարկումներ ենք ծավալում նաև Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ շահագրգիռ կառույցների մեր գործընկերների հետ:
Խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները կներառեն.
Մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին։
Բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում առաջնային օղակում։
Շենքային պայմանների բարելավում (այս տարի կմեկնարկեն թիվ 5 (Նորք Մարաշ) և թիվ 12 (Ավան) պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները։
Ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցում։
Բոլոր գործընթացների թվայնացում։
Ռեբրենդինգ (նոր անվանում, համընդհանուր մեկ ոճ)։
Օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ Նպատակը մեկն է՝ առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար դարձնել առավել վստահելի։
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյան

Նմանատիպ նյութեր
910 դիտում
12:53 01-09-2022
Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է. Ալեն Սիմոնյան
1146 դիտում
20:09 23-01-2015
Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում
Այս բաժնից
385 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
799 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
691 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը