211652_close_icon
views-count40804 դիտում article-date 21:17 25-04-2022

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի երիտասարդների կողմից կառուցված Սուրբ Նարեկ մատուռում միշտ խնկարկում, իսկ լեգենդ դարձած հերոսների հուշաքարերին ծաղիկներ են խոնարհում. լեռնագոգցիները խնդրանքով դիմում են կաթողիկոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում արդեն  1 տարի է, սրբատեղի է դարձել տեղի երիտասարդների կողմից կառուցված Սուրբ Նարեկ մատուռը:

Մատուռի հարևանությամբ տեղադրվել են Արցախյան 1-ին և  44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Լեռնագոգցիներ Էդգար Բարսեղյանի, Մանվել Մկրտչյանի, Սուրեն Սահրադյանի, Կարեն Առաքելյանի, Մանվել Գևորգյանի, Դավիթ Թորոսյանի և Յուրի Պողոսյանի անվանական հուշաքարերը:

Ամեն օր Սուրբ Նարեկ են այցելում գյուղի և հարակից գյուղերի ու հանրապետության տարբեր մարզերից ժամանած հավատացյալներ, ովքեր խնկարկում ու ծաղիկներ են խոնարհում այնտեղ:

Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում լեռնագոգցիներն ասում էին. «Ուզում ենք խնդրանքով դիմել Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին  2-րդին, որպեսզի ընդառաջի և լուծի այստեղ հոգևորականների հարցը, որպեսզի այստեղ էլ տեղի ունենան պատարագներ, կնունքներ, հոգևորական այլ միջոցառումներ:

Հավատում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր հավատցյալ ժողովրդին կընդառաջի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր