211652_close_icon

Մայիսի 8-ին կհրկիզեմ ինձ հրապարակում, եթե մինչ այդ Փաշինյանին չձերբակալեն, այսօրվանից հայտարարում եմ հացադուլ․ Զոհված ավագ լեյտենանտի հայր. Tert.am

views-count7589 դիտում article-date 12:35 25-04-2022

Այդ ստոր արարածը հայտարարեց, որ կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց թույլ տվեց, որ այն շարունակվի, կոչով էր դիմել, թե ինչ ունեք, հագեք, գնացեք պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտնեց  44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, հայտնում է Tert.am-ը։

«Ես հիմա գնում եմ ծայրահեղ քայլի, մինչև մայիսի 8-ը հայտարարում եմ հացադուլ, մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի․ դիմում եմ ՀՀ Դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, վարչապետի աթոռին նստած այդ թշնամու գործակալին, եթե ոչ, ապա մայիսի 8-ին՝ Շուշիի ազատարման օրը, հրկիզելու եմ ինձ Հանրապետության հրապարակում։ Իմ մաhը գիտեմ, որ Փաշինյանի համար ոչինչ է այդքան զոհից հետո, իմ ուղերձը առաջին հերթին ուղղված է ԱԱԾ-ին և Գլխավոր Դատախազությանը»,- ասաց Միսակ Ավետիսյանը։

Նմանատիպ նյութեր